Բաժիններ՝

«Լիվերպուլ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Չելսի»-ն

Անգլիայի ֆուտբոլի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Չելսի»-ին:

Յուրգեն Կլոպի սաները հինգ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով երեք: Արդեն իսկ Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Լիվերպուլ»-ի կազմում աչքի ընկան Նաբի Կեյտան, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ժորժինյո Վեյնալդումը, Ռոբերտո Ֆիրմինոն և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն: «Չելսի» գոլերը խփեցին Օլիվյե Ժիրուն, Թեմի Աբրահամը, և Կրիստիան Պուլիշիչը:

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն է դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճել է պատվավոր տիտղոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031