Բաժիններ՝

Չինաստանը կարող է փակել Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունն ի պատասխան Վաշինգտոնի քայլերի

Չինաստանը կարող է փակել Չենդուում (Սիչուանի հարավ – արեւմտյան նահանգ) ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունն ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների, որը պահանջել է Հյուսթոնում դադարեցնելՉինաստանի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ավելի վաղ Չինաստանը նախազգուշացրել էր, որ կձեռնարկի «վճռական հակամիջոցներ», եթե ԱՄՆ-ը չհրաժարվի իր պահանջից: Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգները մայրցամաքային Չինաստանում ունի հինգ գլխավոր հյուպատոսություն. Գուանչժոում, Շանհայում, Շենյանում, Չենդուում եւ Ուհանում, ինչպես նաեւ խոշոր դիվանագիտական ներկայացուչություն Հոնկոնգում:

Ինչպես նշում է թերթը, սկզբնապես քննարկվում էր Ուհանում (Հուբեյի նահանգ) ԱՄՆ-ի հյուպատոսական ներկայացուցչության փակման հնարավորությունը: Սական այդ քայլը, վերլուծաբանների կարծիքով, լուրջ ազդեցություն չի ունենա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան կողմն արդեն այդ քաղաքից տարահանել է իր անձնակազմը կորոնավիրուսի համավարակից հետո: Ուստի Չենդուի դիվանագիտական ներկայացուցչության փակումը, որը գործում է 1985 թվականից, ավելի հիվանդագին քայլ է թվում երկկողմ հարաբերությունների համար, պարզաբանում է հրատարակությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենն ավելի վաղ հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցուչության փակումը պահանջել են «ամերիկյան տեխնոլոգիաների գողության», «ուսանողական փոխանակումների համակարգերի «անվայել օգտագործման», ինչպես նաեւ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների «դիվանագիտության ստանդարտ պրակտիկային անհամատեղելի գործելակերպի» պատճառով: Բիգենը հրաժարվել է հայտնել մանրամասնություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս