««Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․

Իշխանությունները, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, հանրակրթության պետական չափորոշիչի նոր նախագծով մեծ հարված են հասցնելու հայագիտական առարկաներին:

Ամենավտանգավորը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ զարգացումներն են: Ըստ ներկայացված նախագծի այն փաստացի վերանում է որպես ինքնուրույն առարկա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Առաջարկված տարբերակն ամրագրում է. «41. «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ»
բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում
ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը,
աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված
առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով»:

Համեմատեք գործողի հետ. «զ. «Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով, 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից»։

Այսինքն, գործող չափորոշիչով Հայոց եղեկեցու պատմությունը երաշխավորված դասավանդվում է 5-9-րդ դասարաններում: Այնինչ նախագծով առաջարկվում է վերացնել առանձին առարկայի դասավանդումը 5-6-րդ դասարաններում, իսկ դրանից հետո չի մասնավորեցվում, թե ինչ առարկաների մասին է խոսքը:

Այս խնդիրը ոչ մասնագիտական է, ոչ էլ քաղաքական:
Այս հարցը արժեհամակարգային է, քաղաքակրթական և գաղափարաբանական:

Իմ կողմից հավելեմ նաև, հանրակրթության պետական չափորոշիչի փոփոխությամբ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան վերացնել չեք կարող:

Առարկայի դասավանդումը նախատեսված է 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով.

Հոդված 8.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում

1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.

Հորդորում և խնդրում եմ ազգային ինքնության և դաստիարակության հարցերով մտահոգ բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, բարձրացնել իրենց բողոքի ձայնը»:

«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված էԻշխանությունները, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, հանրակրթության…

Gepostet von Armen Ashotyan am Freitag, 3. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս