Բաժիններ՝

Ոստիկանները այցելել են «5-րդ ալիք» հեռուստաընկերություն, սակայն ՀԸ տնօրենը հրաժարվել է ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը

«5-րդ ալիք» ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել ոստիկանների կողմից հեռուստաընկերության տարածքում արված գործողությունների վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է, որ հրաժարվել է ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Գարռումը՝ ստորև․

«Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները:

Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ եւս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն:

Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների , կգնանք դուրս՝ ԵԴ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանը գրել էր․ «Աչքներս լույս. Ոստիկանները մեր մոտ են»,-գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության աշխատակիցները այցելել էին Արմնյուզ հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու։

Պատճառը հաղորդավարների՝ եթերում առանց դիմակի լինելն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031