Բաժիններ՝

Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ: Այս մասին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա»,- նշել է նախագահը:

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այդ մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսվել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031