Բաժիններ՝

Երևանում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 2-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 8 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, հետախուզման մեջ գտնվող՝ 1, կեղծված համարանիշերով ու փաստաթղթերով 1 տրանսպորտային միջոց։

Բացի այդ, հայտնաբերվել է առանց համարանիշի՝ 1, անընթեռնելի համարանիշերով 2 մոտոցիկլետ։ Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031