
Պրեմիեր լիգան վերսկսվում է. ինչ խաղեր կան այսօր

Անգլիական Պրեմիեր լիգան մոտ երեք ամսվա դադարից հետո վերսկսվում է:
100 օրվա դադարից հետո Պրեմիեր լիգայի խաղերը կանցկացվեն առանց հանդիսականի: Հանդիպումների մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսի պատճառով մահացածների հիշատակը: Իսկ առաջին 12 խաղերում ֆուտբոլիստների մարզաշապիկներին` անունների փոխարեն, գրված կլինի Black Lives Matter գրառումը:
Այժմ Պրեմիեր լիգայի առաջատարը «Լիվերպուլ»-ն է 82 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ն ունի միայն 57 միավոր և եռյակը եզրափակում է «Լեսթեր Սիթի»-ն 53 միավորով:
Պրեմիեր լիգայում հունիսի 17-ին կկայանան.
«Աստոն Վիլա»- «Շեֆիլդ Յունայթեդ»` 21:00
«Մանչեսթեր Սիթի»- «Արսենալ»` 23:15