«ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ պետք է բացահայտել, իրավապահների առաջ պետք է խնդիր դնել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն նեկայացնելուց հետո շատերն իրենց մեղադրում էին, թե ինչու չի բացահայտվում ընտրակաշառք տալու ՀՀԿ-ի համակարգը:

«Այս քննադատությունը ես ընդունում եմ, այո, մեր իրավապահների առաջ պետք է խնդիր դնել՝ մինչև ՀՀԿ-ին էլ, բոլորին էլ բացահայտել: Ի վերջո, կոռուպցիոն համակարգը պետք է արմատախիլ անենք, իր ամենավերջին ղազագրով այս հողից պետք է արմատախիլ անենք: Եվ անելու ենք»,- վստահեցրեց  Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930