«Եթե ես պատրաստ լինեի կատարել քաղաքական պատվեր, ապա մինչև այժմ կլինեի ԱԱԾ տնօրեն». Արթուր Վանեցյան

«Եթե քաղաքական հետապնդում իրականացվեր իմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, հանրությունը և լրագրողական հանրությունը դրա գնահատականը կտար: Այս ընթացքում երբևիցե նման գնահատական իմ պաշտոնավարման ընթացի վերաբերյալ չի հնչեցվել»,-դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր նկատմամբ նույնպես գործ կհարուցվի, որովհետև մամուլում բազմիցս շրջանառվել են նման լուրեր, նա պատասխանեց. «Վերջին շրջանում ՀՀ-ում իրականացվող ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ, որ մենք մտածենք, որ հնարավոր է և, որ իմ նկատմամբ իրականացվի որևէ գործողություն, բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարհով ինձ զրկել ազատությունից ուղղակի հնարավոր չէ, որովհետև ես որևէ ապօրինի բան չեմ արել»:

Նա նշեց, որ ԱԱԾ-ին իջեցվել է քաղաքական պատվեր։

Հարցին՝ Ձեզ իջեցվե՞լ է քաղաքական պատվեր, նա պատասխանեց․

«Եթե ինձ իջեցվեր քաղաքական պատվեր և ես պատրաստ լինեի կատարել այդ քաղաքական պատվերը, ես մինչ օրս կշարունակեի զբաղեցնել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, և կանեի այդ քաղաքական պատվերները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս