Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 452 հազարից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Մեյմանդարի» շուկան փակված է։
Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
ՀՀ ԱԺ նիստը. Ուղիղ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ:
Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։
Մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում մնալ բացարձակ առաջատար։ Եվ թվում է, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարակի տարածումը անվերահսկելի բնույթ է ստացել։
Հունիսի 2-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․անհրաժեշտ է փկարարների օգնությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանի հրապարակումը շարունակում է հակասական հայտարարությունների տեղիք տալ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։
Երեւանի քաղաքապետարանի աղբյուրը պատմեց․ «Դեռ մինչեւ պանդեմիան քաղաքապետարանի առողջապահության վարչության եւ նախարարության միջեւ խնդիր կար։ Օրինակ, պոլիկլինիկաները (մոտ 31) պատվիրակված լիազորություններով են աշխատում. բյուջեն հատկացնում է կառավարությունը, փաստացի կառավարումն իրականացնում է վարչությունը։
Արդեն երկրորդ շաբաթն է՝ խորհրդարանը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ դեռեւս նախորդ քառօրյայից մի քանի տասնյակ հարցեր մնացել են օրակարգում, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստերը պետք է շարունակվեն այնքան՝ մինչեւ օրակարգը վերջնական սպառվի։
Հունիսի 2-ին, ժամը 23։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
ՀՀ պարետի հրապարակված որոշման ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։
Լրագրող Լուսինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները իր ու իր երեխայի նկատմամբ ապօրինի վտարման գործընթաց են իրականացրել, ինչի հետևանքով մոտ 3 ժամ ինքը երեխայի հետ միասին դրսում է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ի ժամը 08:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի մայիսին գրանցվել է 87 ծնունդ՝ 47 տղա եւ 40 աղջիկ:
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնը ստիպված որոշում է կայացրել չեղարկել իր աշնանային թատերաշրջանը, որը պետք է մեկնարկեր սեպտեմբերին։
Հունիսի 1-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Շիրվանզադեի փողոցից բաժին բերման է ենթարկվել Վիլեն Շ․-ն, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:
Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։
Հորդանանի արքայադուստր նորին թագավորական մեծություն Դինա Միրեդը, ով ներկայումս հանդիսանում է աշխարհի խոշորագույն քաղցկեղի միության՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը, համատեղ հոդված է տպագրել մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանի, ով հանդիսանում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը և ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության դեպարտամենտի ղեկավար Սոնալի Ջոնսոնի հետ:
Ելակով իտալական տարտ. անմոռանալի համ:
Հնդկաստանում աղավնին երեք տարի անցկացրել է բանտում՝ Պակիստանում լրտեսություն կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Toronto Sun-ը:
Արևոտ ջերմ օրերը թեթև զգեստներ կրելու լավագույն առիթն են: Բայց կանայք հաճախ կանգնում են բարդ ընտրության առջև. ի՞նչ գույն ընտրել, ի՞նչ երկարություն, նախշերո՞վ, թե՞ առանց նախշերի զգեստ:
Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը պատմել է, որ 90-ականներից ի վեր պահում է «Մալիբուի փրկարարները» սերիալից իր հանրահայտ լողազգեստը: 52-ամյա աստղը խոստովանել է նաև, որ ժամանակ առ ժամանակ հանում է այն զգեստապահարանից և կրում է, գրում է Fox News-ը:
Վիճակախաղում 101 միլիոն ֆունտ սթեռլինգ շահած բրիտանացի զույգին կողոպտել են սեփական տանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է գազի թանկացման բեռը դնել տնտեսության վրա։ Բայց դա չի նշանակում, թե դրանից անմասն կմնա բնակչությունը։ Տնտեսության վրա գազի թանկացման ազդեցությունն ուղղակիորեն կարտահայտվի ապրանքների և ծառայությունների գների բարձրացման տեսքով, ինչից կտուժի նաև բնակչությունը։