Ելակով իտալական տարտ. անմոռանալի համ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 1.5 բաժակ
2. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
3. Դարչին
4. Բուսայուղ – 90 գ
5. Ձու – 2 հատ
6. Շաքարավազ – 3/4 բաժակ
7. Տաք կաթ – 2 ճ/գ
8. Աղ – 1/4 թ/գ
9. Ելակ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը, փխրեցուցիչը, դարչինը և աղը խառնել:
2. Բուսայուղը և շաքարավազը հարել, մինչև սպիտակի, ավելացնել սպիտակուցները և կաթը, այնուհետև՝ ալյուրը, զգուշությամբ խառնել, լցնել կաղապարի մեջ:
3. Ելակը կտրատել, շարել խմորի վրա և թխել նախապես տաքացրած 180 աստիճան ջեռոցում, 30-35 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը