Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. Ամռանն արտահերթերի պակաս չի լինելու. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ շաբաթն է՝ խորհրդարանը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ դեռեւս նախորդ քառօրյայից մի քանի տասնյակ հարցեր մնացել են օրակարգում, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստերը պետք է շարունակվեն այնքան՝ մինչեւ օրակարգը վերջնական սպառվի։

Կանխատեսումների համաձայն՝ խորհրդարանը կաշխատի այս շաբաթ եւս, քանզի մի քանի ծավալուն զեկույցներ դեռեւս առկա են օրակարգում (Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը)։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն առնվազն մեկ ամիս։

Օրենքով նախատեսված է, որ խորհրդարանն իր աշխատանքներն ավարտում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Մեր տեղեկություններով, սակայն, խորհրդարանը ողջ հունիսի ընթացքում կաշխատի, ավելին՝ տեղեկություններ կան նաեւ, որ հուլիսի ընթացքում եւս կգումարվեն արտահերթ նիստեր, հնարավոր է՝ երեքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930