Բաժիններ՝

Կոտայքի մարզում հայտնաբերվել է հրթիռ. փրկարարները սահմանազատել են տարածքը

Հունիսի 2-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․անհրաժեշտ է փկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղից մոտ 20 կմ հեռու, դաշտերի մեջ հայտնաբերել են մոտ 120 սմ երկարության, 70 սմ տրամագծով 3 թևանի հրթիռանման առարկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայր են մեկնել ՊՆ N զորամասի սակրավորները։

Պարզվել է, որ հրթիռը իրենից վտանգ չի ներկայացնում և ՊՆ N զորամասի սակրավորների կողմից այն տեղափոխվել է զորամաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930