Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիսին ծնվել է 87 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի մայիսին գրանցվել է 87 ծնունդ՝ 47 տղա եւ 40 աղջիկ:

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 37 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Սեւանի, 12-ը՝ Գավառի բժշկական կենտրոններում, 12-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարի մարզի բուժհաստատոթւյուններում ծնունդների թիվը նվազել է 10-ով: Ընդ որում, նախորդ տարվա մայիսին աղջիկ երեխաների թիվը տղաներին գերազանցել է 3-ով:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930