Բաժիններ՝

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն

Հունիսի 8-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չինարի գյուղի թիվ 13 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչն առավոտյան տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից 10 հրշեջ-փրկարար։

Փրկարարները «Չափարղի աղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Սայադ Մ․-ին (ծնված 1966 թ.) և ուղեկցել Չինարի գյուղ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 10 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս