Բաժիններ՝

Համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 8-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանի, փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի  և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ռազմիկ Պ․, ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930