Գեղարքունիքի մարզպետի կինը 2019թ. հայտարարագրել է 5 սեփականաշնորհված հողամաս

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր պաշտոնը ստանձնել է 2018թ. հոկտեմբերի 10-ին, սակայն 2018թ. հայտարարագրում Գնել Սանոսյանը, բացի դրամական միջոցներից, ոչինչ չէր հայտարարագրել:

Նա հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1,000,000.00 ՀՀ դրամ գումար, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 750,000.00 դրամ:

Նվազել են նաև ռուսական արտարժույթով հայտարարագրված գումարները՝ տարեսկզբի 90,000.00 ռուսական ռուբլուց դառնալով  45,000.00 ռուբլի:

2018թ. Գեղարքունիքի մարզպետը հայտարարագրել է նաև 3 տարբեր աշխատատեղերից որպես աշխատավարձ ստացած 4,054,158.00 ՀՀ դրամ ընդհանուր թվով գումար, համապատասխանաբար՝ 81,152.00 դրամ, 2,022,258.00 դրամ և 1,950,748.00 դրամ:

Ինչպես իր գործընկերների, այնպես էլ Գնել Սանոսյանի պարագայում խոսուն է 2019թ. հայտարարագիրը:

Նա հայտարարագրել է 1 տուն և 2 հողամաս, համատեղ սեփական իրավունքով տնօրինվող, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում: Անհատական բնակելի տունը, ի դեպ, Գնել Սանոսյանը 2002թ. որպես ժառանգություն է ստացել, և թեպետ որևէ այլ տվյալ չի նշվում, ենթադրվում է, որ դա նրա հայրական տունն է:

Գնել Սանոսյանը 2019թ. հայտարարագրել է նաև 2002թ. արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը վերջինս գնել է 2014թ.:

Գեղարքունիքի մարզպետի հայտարարագրում առկա են նաև դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ:

Տվյալ տարվա սկզբին նրա բանկային հաշվեհամարին եղել է 469,274.00 դրամ, որը տարվա վերջում դարձել է  653.00 դրամ:

Տարեսկզբին Գնել Սանոսյանը տիրապետել է նաև 750,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումարի, որը տարվա ընթացքում ավելացել է՝ ավարտին կազմելով 1,400,000.00 դրամ, ինչպես նաև 45,000.00 ռուսական ռուբլի, որը տարվերջին ավելացել ու դարձել է 70,000.00 ռուբլի:

Որպես եկամուտ՝ Գեղարքունիքի մարզպետը հայտարարագրել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանից որպես աշխատավարձ ստացած 44,990.00 դրամը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանից կրկին աշխատավարձի տեսքով ստացած 10,801,548.00 ՀՀ դրամ:

Գնել Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, 2018թ., բացի 20,000.00 ռուսական ռուբլի գումարից, որևէ այլ միջոց, այդ թվում՝ շարժական և անշարժ գույք, չի հայտարարագրել:

Նրա՝ արդեն 2019թ. հայտարարագրում առկա են Գեղարքունիքի Ծակքար գյուղում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով 5 հողամաս, որոնք նա ստացել է սեփականաշնորհման կարգով:

Հայտարարագրել է նաև որպես ժառանգություն ստացած Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

Ռուզաննա Տոնոյանը 2019թ. հայտարարագրել է նաև 25,000.00 ռուսական ռուբլի կանխիկ գումար:

Տեսանյութեր

Լրահոս