Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վուլվերհեմթոն»-ին:
Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Գյումրի քաղաքի որոշ բենզալցակայաններում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր է արձանագրել:
Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունները, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը և Բուքիքիոյի երեկվա նամակը:
Վեց միգրանտ զոհվել և 93-ը փրկվել է Լիբիայի ափերին՝ փորձելով անցնել Միջերկրական ծովը:
«Ըստ էության, հիմնականում տեխնիկական հարցերի մասին բավականին երկար խոսեցինք, ես առաջարկեցի, որ այս «զրույցը» ձայնագրվի բջջային հեռախոսով: Իրենք նաև երևի ղեկավարության հետ մի քանի անգամ քննարկեցին, վկայակոչեցին կառավարության 2019 թ․ ապրիլի ինչ-որ մի օրենք, որտեղ նշված չի, որ արգելվում է, բայց նշված է, թե ով կարող է ձայնագրել»,- ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրած օրենքը դատավարական պրոցեսին է վերաբերում:
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեություն, որոնց հիմնական մասը շինանյութի խանութներ են:
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Նա ինքնամեկուսացվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշում կայացրեց:
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ:
Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է:
Առողջապահության նախարար (ԱՆ) Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։
«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ենթադրենք՝ հիմա իրեն պետք է վարչական ակտ, որ իր լիազորությունները դադարել են: Յուրաքանչյուրի աշխատանքից դուրս գալիս հրաման է լինում, որը գործատուն ձևակերպում է օրենքի հիման վրա: Հիմա ինքն ասում է՝ այդ հրամանը տվեք ինձ, ո՞վ պետք է այդ հրամանը տա և ինչի՞ հիման վրա՝ հրամանը հո չե՞ն ձևակերպելու Սահմանադրության հիման վրա: Ասենք՝ եթե Ձեր գործատուն Ձեզ աշխատանքից ազատի՝ հո Սահմանադրությունը չի՞ վկայակոչելու, վկայակոչելու է Աշխատանքային օրենսգիրքը, ձեր կարգապահական նորմերը, և այլն: Հիմա՝ նա էլ ասում է՝ լավ, ցույց տվեք ինձ՝ ո՞ր ակտի, ո՞ր օրենքի, ո՞ր դրույթի հիման վրա եք ազատում, հո չե՞ք նշելու Սահմանադրությունը:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
«Մինչ վերջին շաբաթներին մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում… ըըը… մի շարք աղմկահարույց քրեական գործերի, քաղաքական իրադարձություններին և Ազգային Ժողովում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում և, ցավոք սրտի, այսօր Հայաստանի Հանրապետությունը մեկ միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ պրոբլեմ է…»:
Պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտման պատճառով կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը:
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված ժամանակավոր սահմանափակումները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
«ՍԴ-ն նույն օրը, երբ սահմանադրական փոփոխություններն էր քննարկվում, վերսկսել է Ռ. Քոչարյանի գործի վարույթը» – ՍԴ մասին օրենքի համաձայն՝ ՍԴ-ն պարտավոր է անհապաղ վերսկսել գործի վարույթը, եթե կասեցման հիմքերը վերացել են։ Տվյալ դեպքում, կասեցման հիմք հանդիսացող խորհրդատվական կարծիքների ստացմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը գործը վերսկսվել է։ Կարո՞ղ էր ՍԴ այլ բան անել՝ ՈՉ։
Ես կարծում եմ, որ սխալ էր արտակարգ դրություն հայտարարելուց հետո սահմանափակումներ մտցնելը, այն էլ այդքան խիստ էին սահմանափակումները, իսկ, որ հանվել էին այդ սահմանափակումները՝ դա շատ ճիշտ որոշում էր, քանի որ այդ սահմանափակումները արդյունվետ չէին կարող լինել և լրատվական հոսքերի վերահսկողության անիմաստ զբաղմունք է դա մեր պայմաններում։
ԵԺԿ-ն հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ամրապնդելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները եւ կպաշտպանի դատական իշխանության անկախությունը»։
Ֆուտբոլայի հանգստյան օրերը այս անգամ լի են տարբերառաջնությունների մի շարք հանդիպումներով:
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի հունիսի 27-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
«Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»։
Icelandair ավիաընկերության Boeing 767 օդանավով հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք՝ 1 կանգառով տեխնիկական սպասարկման համար։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 925 հազարից:
Այլևս անվիճելի է, որ այս մարդն ի վիճակի է իր իշխանությունը պահելու համար ոտնատակ տալ ամեն ինչ և ամենքին:
Իմ`ԲՈՒՀ ընդունվելու տարում ուսման վարձը 800.000 ՀՀ դրամ էր, ավարտելու տարում`մոտ 1 մլն, բայց Ես վճարում էի 800.000 դրամ, քանի որ Իմ`ուսման իրավունքի իրացման պահին սահմանված էր 800.000 ՀՀ դրամ»: