Բաժիններ՝

«Գույքահարկի չափի հետ կապված պարտավորությունների ավելացումը զուտ Սահմանադրության տեսանկյունից կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ անձը իր գույքը օտարել է գույքահարկի բարձրացումից հետո»

Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գույքահարկի ավելացման հետ կապված իրավական վերլուծություն:

Գույքահարկի չափի հետ կապված պարտավորությունների ավելացումը զուտ Սահմանադրության տեսանկյունից կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ անձը իր գույքը օտարել է գույքահարկի բարձրացումից հետո:

Այսինքն, եթե անձը չի վաճառում կամ այլ եղանակով օտարում իր գույքը, ապա նրա գույքահարկը չի կարող և չպիտի բարձրանա:

Բացատրեմ`ինչու. անձի մոտ գույքահարկի հետ կապված պարտավորությունները ծագում են գույք ձեռք բերելու հիմքով դրա պետական գրանցման պահին հաջորդող ամսվա 1-ից, և հետևաբար նրա նկատմամբ որպես գույքահարկի չափման միավոր հաշվարկվում է պետական գրանցման պահին գործող գույքահարկի չափը:

Հաշվի առնելով սա և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն <<Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:>>, ակնհայտ է դառնում, որ գույքահարկը կարող է ավելանալ բացառապես դրա ավելացումից հետո գույք ձեռք բերողների համար:

Ավելի պարզ ասեմ. Եթե գույքը չվաճառեք, ապա ոչ ոք իրավունք չունի Ձեզնից պահանջել ավելի շատ գույքահարկ վճարել, քան վճարել եք նախկինում:

Բայց նոր սեփականատերը արդեն ստիպված կլինի վճարել արդեն բարձրացված չափով գույքահարկ:

Չօտարված գույքի նկատմամբ գույքահարկի բարձր շեմով հարկային գանձումը կլինի հակասահմանադրական:

Հ.Գ. Ի ապացուցումն սրա բերեմ մի պարզ օրինակ.
Երբ անձը ընդունվում է համալսարան, նա կնքում է պայմանագիր, ուր նշված է իր ուսման վարձի չափը: Նրա ուսման տարիներին այդ վարձը կարող է թանկանալ, բայց միայն նոր ընդունվողների համար, այլ ոչ թե նրա:

Իմ`ԲՈՒՀ ընդունվելու տարում ուսման վարձը 800.000 ՀՀ դրամ էր, ավարտելու տարում`մոտ 1 մլն, բայց Ես վճարում էի 800.000 դրամ, քանի որ Իմ`ուսման իրավունքի իրացման պահին սահմանված էր 800.000 ՀՀ դրամ:

Շնորհակալություն»:

Գույքահարկի ավելացման հետ կապված իրավական վերլուծություն:Գույքահարկի չափի հետ կապված պարտավորությունների ավելացումը…

Gepostet von Վահե Գրիգորյան am Samstag, 27. Juni 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս