Սուպեր-բուտերբրոդ նրանց համար, ովքեր սիրում են համեղ ուտել
Բաղադրիչներ
1. Բագետ – 2 հատ
2. Հավի կրծքամիս – 1 հատ
3. Շամպինիոն – 200 գ
4. Լոլիկ – 3 հատ
5. Սոխ – 1 հատ
6. Կանաչի
7. Թթվասեր – 250 գ
8. Պանիր
9. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Մանր կտրատված կրծքամիսը, սունկը և սոխը տապակել, համեմել աղով, պղպեղով, ավելացնել թթվասեր և հասցնել եռման:
2. Բագետը երկու մասի բաժանել, հեռացնել փափուկ հատվածը:
3. Բագետի մեջ լցնել ստացված միջուկը, ծածկել փայլաթիթեղով:
4. Բագետի վրա պանիր շաղ տալ, 20 րոպե դնել 200 աստիճան ջեռոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը