Տնական բատոն՝ ընդամենը 30 րոպեում
Բաղադրիչներ
1. Ալյուր – 250 գ
2. Չոր խմորիչ – 6 գ
3. Աղ – 4 գ
4. Կարագ և մարգարին – 30 գ
5. Կաթ – 100 մլ
6. Ջուր – 50 մլ
Հացի վրա քսելու համար՝
1. Դեղնուց – 1 հատ
2. Կաթ – 5 գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել բոլոր չոր բաղադրիչները, ավելացնել մարգարին, կաթ և ջուր: Խմոր հունցել: Խմորից գունդ ձևավորել, կափարիչով ծածկել և 90 րոպե դնել տաք վայրում:
2. Այնուհետև խմորը բաժանել 5 հավասար մասերի, բատոններ ձևավորել:
3. Հացերը դնել յուղաթղթով պատված տապակի մեջ, կտրվածքներ անել: Դեղնուցը և կաթը հարել, քսել հացերի վրա և թխել 20-30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը