Սամվել Բաբայանի և Մասիս Մայիլյանի նշանակումներից առաջ պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր պաշտոնական դարձավ, որ Արցախում ընտրություններից հետո ձևավորված իշախանական համակարգում պաշտոններ են ստացել Մասիս Մայիլյանը (ԱԳ նախարար) և Սամվել Բաբայանը (ԱԽ քարտուղար):

Չեմ պատրաստվում քննել Արցախի Հանրապետության նոր նախագահի որոշումները:

Իհարկե, համամիտ եմ Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանման կարևորության հետ:

Սակայն միաժամանակ չեմ կարող այս հարցը չտալ:

Նման ոլորտներում (անվտանգություն և արտաքին հարաբերություններ) նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է:

Հուսամ, այո…»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221795003282424

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031