Բաժիններ՝

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն հերթական անգամ խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները՝ կղզի պետության և նրա մասնավոր հատվածի հետ ֆինանսական գործառնությունների նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելով։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Ամերիկյան իշխանություններն արգելել են ֆինանսական գործառնությունները կուբայական այն կազմակերպությունների հետ, որոնք կապված են ուժային կառույցների և Grupo de Administración Empresarial S.A. կոնգլոմերատի հետ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև չեղարկել է ընդհանուր լիցենզիան, որը գործում էր 2024 թվականից և ամերիկյան բանկերին թույլ էր տալիս մշակել Կուբայի մասնակցությամբ դոլարային վճարումներ՝ պայմանով, որ ուղարկողն ու ստացողը գտնվեին ԱՄՆ-ից դուրս, և գործառնությունները չշոշափեին ամերիկացի քաղաքացիների շահերը։

Բացի այդ, գերատեսչությունը չեղարկել է թույլտվությունը, որը ամերիկյան բանկերին թույլ էր տալիս բացել և վարել մասնավոր հատվածի անկախ ձեռներեց հանդիսացող Կուբայի քաղաքացիների հաշիվները։ Կուբացի մասնավոր ձեռներեցների մուտքը ամերիկյան բանկային համակարգ թույլատրվել էր 2024 թվականին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, Կուբայի մասնավոր հատվածին աջակցելու միջոցառումների շրջանակում։

Նոր սահմանափակումները նաև անդրադարձել են Կուբա ուղևորությունների որոշ կատեգորիաների վրա, որոնք թույլատրվել էին Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։ Մասնավորապես, մշակութային փոխանակման առանձին ծրագրերին, համաժողովներին և մասնագիտական հանդիպումներին մասնակցելու համար ԱՄՆ քաղաքացիներին այժմ անհրաժեշտ կլինի ամերիկյան իշխանությունների թույլտվությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930