Բաժիններ՝

Վրաստանն ու Լիտվան վերականգնում են ավիահաղորդակցությունը

«Wizz Air» ավիաընկերությունը կվերականգնի ավիահաղորդակցությունը Վիլնյուսի և Քութաիսի միջև:

«Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան և Լիտվայից նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչյունասը:

Հաղորդվում է, որ Տուրնավան գործընկերոջ հետ զրույցի ընթացքում հայտնել է Թբրիլիսիի՝ սահմանը հուլիսի 1-ից միջազգային զբոսաշրջիկների համար բացելու մտադրությունների մասին: Նա հավաստիացրել է, որ Վրաստանում կլինեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կապված համաճարակային անվտանգության հետ:

Դրանից բացի, հաղորդվում է, որ կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031