Բաժիններ՝

Ինչպիսի՞ն կլինեն Apple-ի նոր ականջակալները

AirPods-ի բազային տարբերակում գլոբալ փոփոխություն է նախատեսվում 2021 թվականին, բայց այս տարի Apple-ը ցույց կտա երկու նոր մոդել:

2020 թվականին Apple-ը նախատեսում է միանգամից ներկայացնել ականջակալների երկու մոդել, որոնք նախորդների նման չեն: Դա կլինի AirPods Studio-ն և AirPods X սպորտային տարբերակը։ Macrumors-ը հավաքել է նոր արտադրանքների վերաբերյալ բոլոր արտահոսքերի մասին տեղեկատվությունը:

AirPods Studio-ն պրեմիում ականջակալ է` ակտիվ աղմուկը չեղարկելու և սիմետրիկ դիզայնով: Դրանք կարելի է կրել երկու կողմերից, ականջակալները մեխանիկորեն կսահմանեն դիրքն ականջներում և ճիշտ կտեղադրեն աջ և ձախ ալիքները: Նաև ականջակալները կունենան մոդուլային ձևավորում` ականջի բարձիկները պահվում են մագնիսների վրա, որպեսզի դրանք հեշտությամբ փոխարինվեն նորով կամ տարբեր գույներով:

Ըստ լուրերի՝ AirPods Studio-ն պետք է ներկայացվի WWDC 2020-ին, որը մեկնարկում է հունիսի 22-ին: Սպասվող գինը 349 դոլար է։

AirPods X-ը պետք է լինի Apple-ի առավել մատչելի անլար ականջակալները, դրանք կլինեն BeatsX մոդելի շարունակությունը: Այս մոդելի դիզայնը օգտագործում է հատուկ աղեղ՝ երկու լարային ականջակալով, որը հենվում է պարանոցի վրա: Նման մոդելները նախատեսված են սպորտի համար, քանի որ նրանք ավելի կայուն են ականջի վրա և ավելի երկար են աշխատում մեկ լիցքավորմամբ:

Apple-ը սպորտային ականջակալներ պետք է գործարկի 2020 թվականի աշնանը, ամենայն հավանականությամբ, նոր iPhone 12-ի հետ միասին:

Աղբյուրների համաձայն՝ ընկերությունն այս տարի չի պլանավորել արդիականացնել սովորական AirPod-ները: Հիմնական ականջակալների երրորդ սերունդը պետք է ներկայացվի 2021 թվականի աշնանը, իսկ այս աշնանը նրանք ցույց կտան AirPods Pro-ի բարելավված տարբերակը` ակտիվ աղմուկի նվազեցմամբ:

Ըստ վերլուծաբան Մին Չի Կոուի, երրորդ սերնդի AirPods-ը կստանա ներքին փոփոխություններ: Հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ արտաքին տեսքով դրանք նույնն են, ինչ առաջին և երկրորդ սերնդի AirPod-ները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս