Բաժիններ՝

Ա Սերիան կարող է անցկացվել փլեյ-օֆֆի տարբերակով

Սերիա Ա-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկրի ֆուտբոլի մնացած լիգայի ղեկավարները հանդիպում են անցկացրել՝ քննարկելու մրցաշրջանի ավարտի վերաբերյալ ծրագրերը:

Որոշվել է, որ բոլոր ազգային լիգաները խաղարկվեն փլեյ-օֆի կարճ ձևաչափով, եթե մրցաշարերը կրկին ընդհատվեն:

Փլեյ-օֆֆի խաղարկությունը տեղի կունենա թիմերի միջև՝ մրցաշարային աղյուսակի վերևից ներքև: Սա կորոշի այն ակումբներին, ովքեր կորակավորվեն եվրալիգաների համար, կամ՝ որոնք դուրս կմնան առաջնությունից։

Եթե ​​մրցաշարերը վերջապես ավարտվեն, ապա թիմերի վերջնական դիրքերը որոշվելու են հատուկ ուղղիչ գործոններով:

Կողմերը նախատեսում են լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտել մինչև օգոստոսի 20-ը, որպեսզի 2020/21 մրցաշրջանը սկսվի սեպտեմբերի 1-ից:

Սերիայի Ա-ն ընդհատվեց մարտ ամսվա ընթացքում, համաշխարհային կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Մրցաշրջանի վերսկսումը նախատեսված է հունիսի 20-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս