
Այս աղցանը կսիրեն բոլոր նրանք, ովքեր հետևում են իրենց առողջությանը

Բաղադրիչներ
1. Գազար – 3 հատ
2. Պինդ պանիր – 100 գ
3. Ընկույզ – 50 գ
4. Սխտոր – 2 պճեղ
5. Աղ, սև պղպեղ
6. Ձիթապտղի յուղ – 20 մլ
Պատրաստման եղանակը
1. Մաքրած գազարն անցկացնել քերիչով:
2. Պանիրն անցկացնել քերիչով կամ խորանարդաձև կտրատել:
3. Սխտորը և ընկույզը մանր կտրատել:
4. Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով և սև պղպեղով, լցնել ձիթայուղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը