«Իսկ կարո՞ղ է Ծաղկաձորի հայտնի հյուրանոցի նման այդ գույքերն էլ «մնան» պետության վրա». Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ապօրինի ծագում ունեցող գույքը ապօրինի խլելու մասին օրենքի մասին դեռ շատ կխոսենք, այն կքննարկվի նաև դատական ատյաններում, նաև եվրոպական դատարանում, այդ օրենքը անշուշտ դառնալու է գործող իշխանության ավարտը մոտեցնող հերթական հանգամանքը։
Բայց հիմա մի փոքրիկ հարց. խլել եք օրինակ 100 միավոր «ապօրինի ծագած» գույք, դարձրել եք պետական սեփականություն։ Ի՞նչ եք անելու այդ գույքը, վաճառելո՞ւ եք, ո՞ւմ եք վաճառելու, ովքե՞ր են լինելու այդ «օրինական հարստացածները», որ հնարավորություն են ունենալու գնել այդ գույքը…
Իսկ կարո՞ղ է Ծաղկաձորի հայտնի հյուրանոցի նման այդ գույքերն էլ «մնան» պետության վրա, ու դեռ պետությունն էլ ստիպված լինի գումար ծախսել դրանց պահպանության համար։
Իսկ միգուցե այս օրենքն ընդամենը մահակ ու զսպաշապիկ է, որը պարզապես նպատակ ունի լիակատար իշխանություն հաստատելու և հնարավոր այլախոհներին լռեցնելու։
Հ.Գ. Հաջորդ իշխանափոխությունից հետո կրկին պահանջելու եմ, որ այդ օրենքը չկիրառվի ապագա նախկինների նկատմամբ»: