
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է կենտրոնական պաշտպանի գնել

«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է մրցաշրջանի վերջում ուժեղացնել պաշտպանական գիծը:
Ակումբը ցանկանում է ձեռք բերել կենտրոնական պաշտպանի, որը կկարողանա մրցակցել Վիկտոր Լինդելյոֆի հետ:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կասկածներ ունի 25-ամյա շվեդի վերաբերյալ, որն անկայուն մրցաշրջան է անցկացրել:
Լինդելյոֆի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը