Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք. 1 մարդ մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, ապաքինվել է ևս 49 մարդ:

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/690519101784020/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս