Բաժիններ՝

Վաշինգտոնում մեծ ժողովրդականություն են վայելում կորոնավիրուսային երեկույթները

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում անցկացվում են կորոնավիրուսային երեկույթներ: Մարդիկ հավաքվում են զվարճանալու և, ամենակարևորը, COVID-19-ով վարակվելու համար: Այնուամենայնիվ, նրանց նման քայլի գնալ չի մղում մահանալու ցանկությունը: Այսպիսով նրանք հույս ունեն վարակվել, որպեսզի արագ իմունիտետ ձեռք բերեն դրա դեմ: Այս մասին գրում է Tech Times-ը:

Հաղորդվում է, որ նման երեկույթներին հրավիրվածների թվում են կորոնավիրուսային վարակի կրողներ: Այլ հյուրերը ձգտում են շփվել վերջիններիս հետ:

Երեկույթների մասնակից 20 մարդուց երկուսն արդեն վարակվել են կորոնավիրուսով: Նրանց որոշել են չհոսպիտալացնել, քանի որ հիվանդության ծանր ախտանշաններ չունեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031