
Մբապեն կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մեկ պայմանով

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ՊՍԺ-ին ներկայացրել է պայմանագրի երկարաձգման իր պայմանները:
Ինչպես հայտնի է դարձել AS-ին, 21-ամյա ֆրանսիացին ցանկանում է, որ նոր պայմանագրում նշված լինի ֆիքսված գումարով «Ռեալ» կամ մեկ այլ թոփ-ակումբ տեղափոխվելու հնարավորությունը:
Նշվում է, որ այս պահին ֆրանսիացիների՝ Մբապեի հետ պայմանագրի երկարաձգման շանսերը մեծացել են:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը