Բաժիններ՝

Փրկարարները դուրս են բերել ձորակն ընկած 11-ամյա երեխային. նա տեղափոխվել է Բերդի ԲԿ

Մայիսի 3-ին, ժամը 14:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել Գագիկ Թ.-ին (ծնված 2009 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031