
Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատեուշ Մորավեցկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին՝ Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությանը:
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: