
«Ես միակն եմ, ով հաղթեց Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում»․ Մոուրինիո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հիշել է իր հաղթանակը Լա Լիգայում՝ որպես «Ռեալի» մարզիչ:
– Ձեր ձեռքբերումների ցանկում ո՞ր տեղն է գրավում Լա Լիգայում տարած հաղթանակը:
– Դա իմ անձնական հնարքն էր: Բացառությամբ Պորտուգալիայի առաջնությունում տարած հաղթանակի: Ես ցանկանում էի հաղթել Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում: Ես միակն եմ, ով հաղթեց Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում։
Եվ ես դեռ միակ մարզիչն եմ, ով հաջողության հասավ: Ես շատ էի ուզում այդ ճանապարհով մտնել պատմության մեջ:
Միևնույն ժամանակ, «Ռեալի» հետ տիտղոսը և ակումբի հետ բոլոր հաղթանակները շատ կարևոր էին ինձ համար»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան