
Խնձորով աղցան. բոլորովին նոր համ

Բաղադրիչներ
1. Հաց – 3-4 կտոր
2. Կանաչ խնձոր – 1 հատ
3. Ձիթապտուղ – 3-4 հատ
4. Պանիր – 100 գ
5. Մայոնեզ – 2-3 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
7. Մաղադանոս
8. Կիտրոն – 1 շերտ
Պատրաստման եղանակը
1. Խնձորը և պանիրն անցկացնել քերիչով, համեմել աղով և պղպեղով, ավելացնել մայոնեզը, խառնել:
2. Աղցանը լցնել հացի կտորների վրա, զարդարել կիտրոնի շերտերով, մաղադանոսով և ձիթապտղի հատիկներով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը