Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդը, սավաններն իրար կապելով, փախել է հիվանդասենյակի պատուհանով
Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ շրջանում կորոնավիրուսով վարակված 38-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Սարայքյոյի բնակիչ Ուֆուքը հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի պատուհանից կապել է իրար ամրացված սավանները և որպես պարան օգտագործելով փախել է հիվանդասենյակից։
Սակայն կարճ ժամանակ անց բուժհաստատության աշխատակիցների ահազանգից հետո ոստիկանները նրան գտել և տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ կրկին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Ավելի վաղ տղամարդը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել էր։ Իսկ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական էր ստացվել։