«Մենք ունենք արդեն շուրջ 18.000 քաղաքացի և 1,4 միլիարդ դրամի հասանելի գումար բանկերում». Զարուհի Բաթոյան
«Չհաշված վերջին ծրագիրը ՝ 8-րդ ծրագիրը, որի համար 27 հազար հայտ էր բավարարվել և 1, 8 միլիարդ դրամի աջակցության ծրագիր, մենք ունենք արդեն շուրջ 18.000 քաղաքացի և 1,4 միլիարդ դրամի հասանելի գումար բանկերում»,- ասուլիսի ժամանակ՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով արդեն իրականացված ծրագրերի շահառուներին եւ աջակցության չափին՝ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նկատեց, որ տվյալներն ամենօրյա ռեժիմով թարմացվում են եւ դրանց հաշվետվությունը կառավարությունը ստանում է:
Նախարար Բաթոյանը նշեց, որ խոսքը վերաբերում է հետևյալ խմբերին՝ աշխատանքից ազատված և 14 տարեկան երեխա ունեցող անձանց, ինչպես նաև աշխատանքից ազատված, բայց երեխաներ չունեցող, հղի կանանց և արդեն տուժած ոլորտների աշխատողներին: