Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2.774-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 774-ով՝ դառնալով 21 հազար 102: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակվածության դեպքերը գրանցվել են 82 շրջաններում:
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելացել են 15.1 տոկոսով: Առողջացել է 1694 մարդ (վերջին մեկ օրում՝ 224 մարդ), 170-ը՝ մահացել (վերջին մեկ օրում 22):