Բաժիններ՝

«Առգրավել են ոչ թե ձայնագրությունները, այլ տեսախցիկները… Ինչո՞ւ»

Հանրությունը բավականին ծանոթ է 2018թ. դեկտեմբերի 4-ին Վստրեչի Բաղնիքում տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը բաղնիքի տիրոջ՝ Արման Ապիյանի (Բաղնիքի Արման), բաղնիքում գտնվող սենյակ են հրավիրվել Պետրոս, Գևորգ և Հակոբ Հարությունյան եղբայրները, ապա բաղնիքում հավաքված բազմաթիվ անձինք հարձակվել են նրանց վրա, փորձել սպանել՝դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Գևորգ Հարությունյանի թիկունքին:

Այդ սենյակից փախչելու, իրենց կյանքը փրկելու համար, Պետրոս Հարությունյանը սենյակում դրված սեղանից վերցնելով ատրճանակ, կրակոցներ է արձակել Ա.Ապիյանի ոտքերին, որից հետո եղբայրներին հաջողվել է փախչել: Դեպքից հետո, սակայն, կալանավորվել էր միայն Պետրոս Հարությունյանը:

2019 թվականի հուլիսի 24-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք հրկիզում են Երկաթուղայինների փողոցում կայանած, Պետրոս Հարությունյանին պատկանող մարդատար ավտոբուսը (տես 1-4 մեկնաբանությունները):
2019 թվականի օգոստոսի 9-ին Արման Ապիյանի որդու Էդգար Ապիյանի կազմակերպմամբ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Աթոյան փողոցի մոտակայքում հարձակում է իրականացվում Հակոբ Հարությունյանի նկատմամբ, ով դաժան ծեծի է ենթարկվում բեյսբոլի բիտաներով, որի ընթացքում հափշտակում են նաև արժեքավոր իրեր: Հակոբ Հարությունյանը տեղափոխվում է հիվանդանոց, ենթարկվում վիրահատության: Որևէ անձ մինչ օրս կատարվածի համար պատասխանատվության չի ենթարկվել:

2019 թվականի նոյեմբերի 11-ին, ցերեկը ոստիկանության կողմից չպարզված անձինք կրակոցներ են արձակում Երկաթուղայինների փողոցի մոտ գտնվող արտադրամասերից մեկի ուղղությամբ ու վնասում անվտանգության տեսախցիկն ու ապակին (տես 5-7 մեկնաբանությունները):

2019 թվականի նոյեմբերի 14-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք ինքնաձիգով կրակահերթեր են արձակում Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող Պետրոս Հարությունյանի կողմից վարձակալած գրասենյակներից մեկի ուղղությամբ (տես 8-րդ մեկնաբանությունը):

2019 թվականի նոյեմբերի 20-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք Տիգրան Մեծ պողոտայի մի մայթից ինքնաձիգով կրակահերթեր են արձակում մյուս մայթին կայանված Պետրոս Հարությունյանի ավտոմեքենայի վրա և այդ պահին գրասենյակում գտնվող Պետրոս Հարությունյանի ուղղությամբ, ով միայն երջանիկ պատահականությամբ չի վնասվում (տես 9-րդ մեկնաբանությունը):

Այս ընթացքում, հասկանալով, որ ոստիկանությունն «անզոր» է դեպքերի այս շղթան բացահայտելու հարցում, իրենց, հարազատների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև իրենց պատկանող գույքը վնասումից ապահովագրելու համար հարությունյանները ձեռնամուխ են լինում նշված տարածքներում անվտանգության տեսախցիկների տեղադրմանը: Ընդ որում, այս ընթացքում այդ տեղախցիկների կողմից արձանագրած, տեղի ունեցող իրադարձությունների վրա լույս սփռող տեսագրությունները խիստ հետաքրքրական են (այս մասին առավել հանգամանալի կանդրադառնանք հետագայում):

2020 թվականի ապրիլի 13-ին, սակայն, վերը թվարկված հանցագործությունները բացահայտելուն անընդունակ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նշված անվտանգության տեղախցիկներն ապամոնտաժելու ու փաստացի առգրավելու: Այստեղ, պարզ լինելու համար, ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ նշել, որ առգրավվել են ոչ թե տեսագրությունները, այլ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ։ Այս փաստի վերաբերյալ արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել:շ

Վերը նշված, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների շղթան, դրանց չբացահայտված մնալը, ինչպես նաև ոստիկանության կողմից տեսախցիկների առգրավումը առաջ են բերում մի շարք տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները ժամանակի ընթացքում անպայման տրվելու են. ո՞ւմ էին խանգարում այդ տեսախցիկները, ի՞նչ գործողություններ են պլանավորել այդ անձինք, որոնց իրագործմանը խանգարում էին տեսախցիկները, արդյո՞ք ոստիկանությունն այդ գործողությամբ ճանապարհ չի հարթում «անորսալիների» կողմից հերթական հանցավոր ոտնձգությունն իրագործելու համար:

Իսկ թե ինչու է ոստիկանությունը հատկապես շահագրգիռ տեսախցիկները վերացնելու հարցում, բոլորին ակնհայտ կդառնա այդ տեսախցիկների ֆիքսած որոշ հետաքրքիր տեսանյութերը հրապարակելուց հետո։

Պետրոս Հարությունյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան

Հանրությունը բավականին ծանոթ է 2018թ. դեկտեմբերի 4-ին Վստրեչի Բաղնիքում տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը բաղնիքի տիրոջ՝…

Gepostet von Yervand Varosyan am Dienstag, 14. April 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս