Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը:
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների:
Արցախում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, ընդհանուր առմամբ, Արցախ մեկնած հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատում` հարկ համարելով հատկանշել ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը` ի հեճուկս տարբեր կանխատեսումների:
Վերջին երկու օրերին բոլորս ականատես եղանք, թե որքան պրիմիտիվ ու միօրինակ է կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, որն իրականացվում է վերջին երկու տարիների ընթացքում՝ բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով։ Այն, ինչին ականատես եղանք այս օրերին, խոսում է բոլոր հարցերին իրավիճակային լուծումներ տալու և անբովանդակ քաղաքականություն իրականացնելու մասին։
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գործում է 2019թ. նոյեմբերից՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ։ Չնայած օրենքով Հանձնաժողովին տրված լայն լիազորություններին՝ Հանձնաժողովը համառորեն չի իրականացնում oրենքով սահմանված իր գործառույթները։
Գրեթե բոլոր ընտրատարածքներում գրանցվել է քվեախցիկում երկու հոգով քվեարկելու դեպքեր, որոնք, սակայն, եղել են ընտանիքի անդամների կամ հարազատների կողմից ընտրողին օգնելու, ոչ թե ընտրությունը վերահսկելու նպատակով: Ընտրության վերահսկման մեկ դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ապրիլի 1-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որից հետո պարզ կլինի` Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյա՞նը կլինի ԱՀ նախագահ, թե՞ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մարտի 31-ին, ժամը 18.40-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 14-17մ/վրկ արագությամբ։
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց Արցախի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` նշելով, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 73.5 տոկոսը, իսկ անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2.3 տոկոսը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած միջոցի, որը կարող է հրահրել լարվածություն տարածաշրջանում»,- այս մասին երկուշաբթի օրն ասել էր ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին՝ անդրադառնալով Ղարաբաղում անցկացվող ընտրություններին։
Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված է։ Պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից կարող են դիմել աջակցության համար ու ստանալ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում։
«Ամբողջ աշխարհում նավթի գներն իջնում են, ուստի Հայաստանի կառավարությունը հրապատ բանակցություններ պետք է սկսի գազի գինը սահմանին նվազեցնելու համար, և պետք է բանակցային սեղանին դնի համապատասխան բանաձևով նավթի գնի իջեցմանը համապատասխան հաշվարկման նոր մեթոդ: Սա անհրաժեշտ է մեզ, որովհետև արդեն իսկ տեսանելի է, որ նավթի գինն այսպես կմնա ոչ թե մեկ-երկու ամիս, այլ՝ գուցե երկու տարի»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մարտի 22-ին Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։
Իսպանիայի իշխանություննեը բացատրել են, որ չեն կարող երկրում դադարեցնել հարկերի հավաքագրումը:
Իրանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 593 մարդ:
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն արդեն երկար ժամանակ Արցախում է: Նա մասնակցում էր նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավին, իսկ երեկ՝ մարտի 31-ին, որպես դիտորդ՝ ներկա էր բուն քվեարկությանը: 168.am-ը Աղեկյանից հետաքրքրվեց՝ խախտումներ արձանագրե՞լ են:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:
Ռուսաստանի իշխանությունները կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին կպարտավորեցնեն առողջական վիճակի մասին տվյալները լրացնել հատուկ բացված էլեկտրոնային մատյանում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։ Վերջինս «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել փաստաբան Արամ Օրբելյանի ներկայացրած հայցը՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության և Հանրային հեռուստաընկերության:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը չի ազդում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթ հարուցելու հարկադիր կատարողի լիազորության իրականացման, ինչպես նաև դրա շրջանակներում կիրառված արգելանքների վրա։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են:
Օրեր առաջ կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկրորդ միջոցառման մասին տեղեկությունը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կառավարությունը Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության ծրագիր էր առաջարել: