«Թեև բոլորս լավատես ենք և հույս ունենք, որ այս գործողություններով կմեղմենք այս գործընթացը, բայց մենք չգիտենք, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի և որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան։ Մենք նաև գիտենք, որ մեր ռեսուրսներն էլ անսպառ չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ` առևտրի ֆինանսավորման նպատակով:
Կապ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինը աշխատող մարդիկ, դու՛ք գիտեք, ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։
Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նաև երկարաձգել է իր կողմից տրամադրված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ եւ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
«Տրանսպորտի հետ կապված որևէ որոշում դեռ չկա, աջակցության մեխանիզմ դեռ չունենք, եթե լինի, բոլորին հայտնի կլինի, կհրապարակենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք աջակցություն տրամադրվելու է այն անձնանց, որոնք հանրային տրանսպորտի չաշխատելու պատճառով ստիպված են տաքսիով գնալ աշխատանքի։
Արթուր Վանեցյանն ինստագրամի իր էջում գրում է. «Չորս տարի առաջ մեր զինված ուժերը՝ ռազմի դաշտում և բռունցքված մեր ժողովուրդը` թիկունքում ևս մեկ անգամ վերահաստատեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու իրենց անվիճելի իրավունքը:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սպասասենյակ ունեցող մոդուլը արդեն պատրաստ է:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որոնք խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել:
Ի հիշատակ ապրիլյան պատերազմում նահատակված հայ քաջերի Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կներկայացնի Բրուքների «Ռեքվիեմ»-ը:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանում հողին հանձնեցին Արիանա Կաոիլիին՝ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջը։
Իրանում կորոնավիրուսով վարակված անձնանց թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 875-ով:
Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 950 մարդ:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով նոր հիվանդների վարակման աղբյուրները Հայաստանից և Ֆրանսիայից են, մի հիվանդի վարակման աղբյուրն էլ դեռևս ճշտել չի հաջողվել:
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հայտարարված արտակարգ դրությունն ու ինքնամեկուսացումը ձևական բնույթ է կրում, փողոցներում շարժը չի դադարել:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների , ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
ՀՀ-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հարցով դիմելու կարիք չկա. այս մասին 168.am-ին վստահեցրին Արցախի առողջապահության նախարարությունից` պատասխանելով հարցին՝ արդյոք Արցախը թեստերի կարիք ունի, եթե այո` այս հարցով չե՞ն դիմել ՀՀ-ին:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի խոսնակը:
Հասարակությունում կանանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելուն ուղղված #Դարձիր_օրինակ իրազեկման արշավի հաջորդ հերոսը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի չորրորդ կուրսի կուրսանտ Սիրան Վարդանյանն է։
Ընտրություններն այլևս կայացած են, նախնական արդյունքները` ամփոփված: Եվ ինչպիսին էլ լինեն առանձին պետությունների ու կազմակերպությունների արձագանքները` ճանաչեն կամ չճանաչեն միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված հերթական այս ընտրությունների արդյունքները, աներկբա է, որ Արցախի քաղաքացիներն իրացրել են իրենց անօտարելի իրավունքը և ազատորեն արտահայտել իրենց կամքը:
2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոֆետներ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռազմահայրենասիրական պաթոսը երբեք իմ նախընտրած ժանրը չի եղել ու չի, բայց հայրենասիրությունն էլ լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ՝ առանց գիտակցման ու խոնարհումի, օգտագործել՝ չիմանալով դրա կիրառման ձեւը։
Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ:
Արդեն չորս տարի է ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։