
Անուշաբույր հաց՝ պանրով և սոխով

Բաղադրիչներ
1. Ալյուր – 480 գ
2. Ձու – 2 հատ
3. Արևածաղկի ձեթ – 90 մլ
4. Ջուր – 200 մլ
5. Խմորիչ – 5 գ
6. Աղ – 7 գ
7. Շաքարավազ – 7 գ
8. Սոխ – 2 գլուխ
9. Պանիր – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Խմորիչը լուծել տաք ջրի մեջ, ավելացնել շաքարավազը, թողնել 10 րոպե: Ավելացնել ձվերը, 75 մլ ձեթ, աղ և խառնել: Աստիճանաբար ավելացնել ալյուրը:
2. Սոխը կտրատել և տապակել:
3. Սոխը և քերած պանիրն ավելացնել խմորին, խառնել:
4. Խմորը 15 րոպե ծածկել թաղանթով:
5. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան, թխել հացը 15 րոպե: Այնուհետև իջեցնել ջերմաստիճանը մինչև 160 աստիճան և թխել ևս 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը