Իտալիայում դեռ վստահ չեն` կսկսվի, արդյոք, ֆուտբոլի առաջնությունը
Իտալիայի սպորտի նախարարը վստահ չէ, որ երկրի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորայի կարծիքով, թիմերի համար մարզումները թույլատրելի կլինեն, եթե պահպանվեն անվտանգության նորմերը: Թեպետ եվրոպական մի քանի առաջնություններ ժամանակից շուտ ավարտվել են, սակայն Իտալիայում հակված չեն մրցաշրջանը շուտ ավարտելուն, եթե միայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դրական տեղաշարժ չունենա: