Օրերս Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցի դաստիարակչական գծով նախկին տնօրեն, ներկայում՝ փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հրաժարականը պահանջողներին փող տալ, իրենց ու իրենց ընտանիքն առնել ու մորթել»։
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը` ասելով, որ եղել է անկեղծ շփում:
4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում հրամանատարական կազմն ապրիլի 25-ին կատարել է ստուգայցեր:
Միքայել Միկա Մարգարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որն Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չի աշխատում, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ժամեր առաջ հայտնել էր, որ իր տան հոսանքն անջատել են՝ պարտքի պատճառով:
«Հարցը շատ ենք քննարկել և ընտրել ենք օպտիմալ տարբերակը: Ըստ ընթացակարգի, միասնական քննությունների համար դիմորդները նախնական հայտերը լրացրել են մինչև մարտի 15-ը, բայց քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է հայտերի փոփոխության և ճշգրտման ժամանակ տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին և այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել են:
Այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստն էր, որին մասնակցեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ ղեկավարել է Արցախի ՊԲ-ն: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ մոտ 4 ժամ առանց ընդմիջման աշխատել են:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 013 հազար 803:
Ապրիլի 27-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի Հարավսլավական տնակներ տանող երկրորդային փողոցում տեղի է ունեցել սողանք։
Օրերս Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի, հրապարակած զեկույցի համաձայն՝ 1988 թվականից սկսած աշխարհում ամենամեծ ռազմական ֆինասավորումը գրանցվել է 2019 թվականին և այն կազմել է 1.917 տրլն դոլար՝ 3,6 տոկոսով ավելին, քան 2018 թվականին և 7,2 տոկոսով ավելին, քան 2010 թվականին։
2020 թ․ մարտին՝ 2019 թ․ մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշ 4.9 % անկում է գրանցել։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ» վերտառությամբ։ Գրառման մեջ Թևանյանը նշել է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները շատ հակասական են։
Ֆինանսների նախարարությունը քննարկում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 991-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 91 հազար 472:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձման՝ իր հայեցողական լիազորությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քոլեջներում ու ուսումնարաններում ավարտական քննություններ և դիպլոմային աշխատանքների պաշտպանություն տեղի չեն ունենալու, ամփոփումը կատարվելու է մինչև մարտի 13-ը ստացած գնահատականների հիման վրա:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հեռավար կրթության ծավալներն ու տեմպը, որն այս պահին կա, նախարարությանը հիմնականում գոհացնում է, չնայած կան խնդիրներ՝ բովանդակության, մեթոդաբանության և կազմակերպման հետ կապված, որոնք ծրագրի հենց սկզբից էլ եղել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։
Նոր Զելանդիային հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը երկրում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ կառավարությունը հանդես է եկել 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների վերացման նպատակով Կառավարությանը պետական բյուջեի ծախսերում ներքին վերաբաշխումներ (կրճատումներ և ավելացումներ) կատարելու բացարաձակ իրավասություն վերապահել:
Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանին Ապրիլյան ռազմական իրադարձությունները քննող ՀՀ ԱԺ հանձնաժողովից չեն հրավիրել. 168.am-ին ասաց անձամբ գեներալ-գնդապետը:
Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վաղը՝ ապրիլի 28-ին, կայանալու է Երևանի ավագանու հերթական նիստը: Օրակարգում է մի շարք կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություն տալու հարցը:
Հայաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը կքննարկվի վաղը գումարվելիք արտահերթ նիստում:
168.am-ը գրել էր, որ մի շարք տնտեսվարողներ, որոնք, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չունեն եկամուտ, բայց ստիպված են վճարել հարկեր, վարձակալած տարածքների վճարներ և այլն: Հարցը հատկապես խնդրահարույց է փոքր և միջին բիզնեսի համար:
Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: