
Ֆինանսների նախարարությունը քննարկում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը

Ֆինանսների նախարարությունը քննարկում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։
Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 23-ի նիստում որոշել է հետաձգել «Օնիրա քլաբին» տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը՝ մինչ ապրիլի 30-ը։
Հիշեցնենք, որ «Շանգրի լա» խաղատունը«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում է։