
Կարլսենն անսպասելի պարտություն է կրել իր կազմակերպած մրցաշարում

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
Այս տուրում անակնկալ պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով մրցում էր Անիշ Գիրիի հետ` 2,5-1,5: Տուրի մյուս պարտիայում Մաքսիմ Վաշիե-Լարգրավը զիջեց Ալիռեզա Ֆիրուջաին` 1,5-2,5:
Անկախ պարտությունից՝ մրցաշարային աղյուսակի առաջտարը Մագնուս Կարլսենն է: Նրան հետևում են Հիկարու Նակամուրան և Ֆաբիանու Կարուանան: