
Շաբաթվա Ինստագրամը՝ Փարիզից

Փարիզի մասին պատկերացումները յուրաքանչյուրիս մոտ տարբեր են. կրուասաններ և մեկ բաժակ սուրճ մթնոլորտային սրճարանում, թարմ թխված բագետներ՝ ընթրիքի և սպիտակ գինի՝ պանրի հետ վայելելու համար: Ոմանց Փարիզը գրավում է փողոցային նորաձևությամբ, մյուսները մեկնում են Փարիզ փողոցային լուսանկարչության համար: Բայց բոլորիս միավորում է Փարիզի խորհրդավոր հմայքը բացահայտելու մղումը: Շաբաթվա լավագույն լուսանկարները Փարիզից են, որն անգամ կարանտինի պայմաններում չի կորցնում իր գրավչությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը