
Հնդկաձավարը՝ բանջարեղենով. լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Հնդկաձավար – 1 բաժակ
2. Շամպինիոն – 400 գ
3. Գազար – 1 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Դդմիկ – 1 հատ
6. Լոլիկ՝ սեփական հյութի մեջ – 400 գ
7. Աղ
8. Բուսական յուղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Հնդկաձավարը լվանալ, ավելացնել երկու բաժակ ջուր, համեմել աղով և եփել:
2. Սոխը, գազարը և սունկը կտրատել, տապակել բուսայուղով, ավելացնել խորանարդաձև կտրատված դդմիկը և տապակել ևս 1 րոպե:
3. Ավելացնել լոլիկները, համեմել աղով, սև պղպեղով, խառնել և շոգեխաշել 5 րոպե:
4. Բանջարեղենը լցնել հնդկաձավարի վրա, խառնել:
5. Հնդկաձավարը լցնել կաղապարի մեջ, մի փոքր ջուր ավելացնել և 10-15 րոպե եփել 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը