
«Ֆերգյուսոնը չէր սիրում «Ռեալը» և Ռոնալդուին առաջարկեց «Բարսելոնային»». Կալդերոն

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հետո կարող էր հանդես գալ ոչ թե «Ռեալում», այլ «Բարսելոնայում»: Այս մասին հայտնել է Մադրիդի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը:
««Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցությունները բարդ էին. նրանք չէին ցանկանում կորցնել այդպիսի ֆուտբոլիստի, բայց նա ցանկանում էր խաղալ Մադրիդում: Ֆերգյուսոնը չէր ցանկանում, որ Ռոնալդուն գա մեզ մոտ, նրան իսկապես դուր չէր գալիս «Ռեալը» և նա Ռոնալդուին առաջարկեց «Բարսելոնային»: Կատալոնացիները ուրախացան նման հնարավորությունից, բայց Կրիշտիանուն հստակ հասկանում էր, թե որտեղ է ցանկանում խաղալ»,- Կալդերոնի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղելով Al Mayadeen-ին:
2009-ի ամռանը Ռոնալդուն միացավ «Ռեալին» և ակումբի հետ չորս անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան:
2018-ի ամռանը Կրիշտիանուն դարձավ «Յուվենթուսի» խաղացող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը